Լրահոս
Հասարակական
22:06
17.06.26
55

Միասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում

Img default alt hy

«Հունիսի 19-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից:

«Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- նշում են թեմից: