Լրահոս
Հասարակական
20:19
16.06.26
48

Քանաքեռավանում 41-ամյա վարորդը «Mercedes» մակնիշի բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ղ․-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և գազատար խողովակներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով պարիսպը մասամբ փլուզվել է, գազատար խողովակները՝ վնասվել, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։