Լրահոս
Քաղաքական
21:15
16.06.26
51

Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը

Իրան-Միացյալ Նահանգներ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո տարածաշրջանում սպասվող մեծ փոփոխությունների ազդեցությունը կզգա նաև Հայաստանը: Առավելապես վտանգի տակ է TRIPP նախագիծը, կարծում են վերլուծաբանները: Իրանի պահանջներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգները զերծ մնա իր սահմանների մոտ լարվածության օջախներ ստեղծելուց: