Լրահոս
Իրավական
20:48
16.06.26
176

Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց․ «Փաստինֆո»

Img default alt hy

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մերժեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Այս մասին գրել է «Փաստինֆո»-ն։

Խաչատրյանը նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում, մասնավորապես, դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։

Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի էթնիկ զտման օրերին, Երեւանում տեղի ունեցած միջադեպի գործով։ Նշենք, որ այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որի ժամանակ վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ էլ Տիրան Խաչատրյանը ձեռքով հարվածել է։ Նշված գործով Խաչատրյանը 2023թ նոյեմբերին կասկածանքի շուրջ հրավիրվել էր հարցաքննության, հրաժարվել ցուցմունք տալուց, ինչից հետո շուրջ երեք տարի գործը «մոռացվել» է, Խաչատրյանն ունեցել է փաստացի հետապնդման ենթարկվող անձի կարգավիճակ։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ հարցը զգայուն է, այժմ ՍԴ-ում քննարկման առարկա է դարձվում, այնուամենայնիվ, նշեց, որ քրեական մեղադրանքն ինքնավար հասկանություն է, ընդունելի է պաշտպանի մեկնաբանությունը և այն դեպքում, երբ պետությունը անձին հայտնում է, որ կասկածում է որևէ արարքի մեջ, այդ պահից սկսվում է փաստացի քրեական հետապնդումը, պետք է գնահատվեն ժամկետները։ Նախագահողը նշեց, որ փաստացի քրեական հետապնդման առավել վտանգավոր տեսակն է, երբ սահմանափակումներ են կիրառվում։