Լրահոս
Աշխարհ
14:20
15.06.26
150

Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

Img default alt hy

Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է, հայտնում է երկրի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա Մարդան շրջանում՝ ուսումնական առաջադրանք կատարելիս։
Օդանավում գտնվող երկու օդաչուները զոհվել են։ Տան վրա ընկնելու հետևանքով տեղի բնակիչներից երեք մարդ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։

Պակիստանի ՌՕՈւ-ն արդեն հայտարարել է հատուկ հետաքննող հանձնաժողովի ստեղծման մասին՝ ավիավթարի պատճառները պարզելու համար։