Լրահոս
Տարածաշրջան
13:18
15.06.26
426

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացման փուլում է

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել Շուշիում ընթացող «Տարածաշրջանային ներդրում գլոբալ անվտանգությանը. խաղաղարարություն Հարավային Կովկասում» թեմայով համաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Azertac պետական լրատվական գործակալությունը:  

Ադրբեջանի ղեկավարը պնդել է, թե ներկայումս «իրականացման փուլում գտնվող Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն կապելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև դառնալու է միջազգային «Միջին միջանցքի»  կարևորագույն հատվածներից մեկը։ Ալիևը նաև հավելել է, թե Բաքուն «վճռական քաղաքականություն է իրականացնում տարածաշրջանում կայուն խաղաղության միջավայրի ստեղծման ուղղությամբ»։ 

Ըստ Ալիևի՝ անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև համատեղ հռչակագրի ստորագրումն ու խաղաղության պայմանագրի նախաստորագրումը «ամբողջությամբ փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում»