Լրահոս
Հասարակական
23:21
12.06.26
508

Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Պ․-ն է։  

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կասկածյալը Երևանի բնակիչ 37-ամյա Գևորգ Փ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։