Լրահոս
Միջազգային
23:56
12.06.26
196

Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի

Img default alt hy

Իրանը և Օմանը մոտ ժամանակներս համատեղ հայտարարություն կհրապարակեն Հորմուզի նեղուցի հետագա կառավարման հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք այս հարցի շուրջ շատ լավ խորհրդակցություններ ենք անցկացրել Օմանի հետ և լավ արդյունքների ենք հասել։ Շուտով մենք կունենանք համատեղ հայտարարություն և կներկայացվի Օմանի հետ կոնկրետ ծրագիր Հորմուզի նեղուցի վերաբերյալ», - ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։

Արաղչին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը երբեք չի վերադառնա նախապատերազմյան դարաշրջանին։ «Շատ տարիներ այս ջրային ուղին բաց է եղել բոլոր նավերի համար։ Իրանը և Օմանը ապահովել են դրա անվտանգությունը և ծառայություններ մատուցել։ Մինչ այժմ բոլոր ծառայությունները անվճար են եղել։ Սակայն ապագայում Հորմուզի նեղուցի կառավարումը այնպիսին չի լինի, ինչպես նախկինում էր», - նշել է իրանական ԱԳՆ ղեկավարը։