Լրահոս
Հասարակական
16:48
12.06.26
247

Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»

Img default alt hy

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ լարված իրավիճակ է այս պահին Գյուլագարակի համայնքապետարանում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմությանը աջակցելու կամ նրան ընտրելու կասկածանքով մի խումբ ՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Գյուլագարակի բնակիչ Կարենը։ Մեզ պատմում են, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը և նրա աշխատակիցներից Ավետը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել համայնքապետարանի շենքի մոտ, ինչի հետևանքով ջարդվել են նաև համայնքապետարանի ապակիները։

Մեզ ասացին, որ համայնքապետ Խաչիկ Վարդանյանն այս պահին գտնվում է համայնքապետարանի ներսում, իսկ ծեծի ենթարկված Կարենը նույնպես այնտեղ է։ Համայնքապետարանի և դպրոցի դռները փակ են, իսկ ներսից հայտնում են, որ մուտքը խստիվ արգելվում է։

Ականատեսների փոխանցմամբ՝ Կարենի քիթը կոտրել են՝ ասելով. «ՔՊ չես ընտրել, դրա համար քեզ պատիժ է հասնում»։

Աղբյուրների պնդմամբ՝ միջադեպի պատճառը եղել է այն կասկածը, թե Կարենը քվեարկել է ընդդիմության օգտին։

Հիշեցնենք, որ վերջին համապետական ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրել Գյուլագարակ համայնքում և Ստեփանավան քաղաքում։

«Իշխանություն» լրատվականը փորձեց մեկնաբանությում ստանալ համայնքապետից, սակայն նրա հեռախոսը անջատված էր: