Լրահոս
Հասարակական
16:15
12.06.26
81

Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը

Խորհրդարանական ընտրություններից 5 օր անց ենթադրյալ ընտրախախտումների նոր դեպքերի մասին է հայտնի դարձել ընդդիմադիր ուժերին: Այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ ուժի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողներին հայտնել է, որ շուրջ 100 հազար ձայն խնդրահարույց է, քանի որ անձնագրով նույնականացման փոխարեն՝ ձեռքով են լրացվել ընտրողների տվյալները: