Լրահոս
Իրավական
15:38
12.06.26
312

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Ալեն Ղևոնդյանի ձերբակալության գործով

Img default alt hy

Ինչպես տեղեկացրել ենք ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: Քննչական կոմիտեն մանրասմներ է հայտնել. «Նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով»-, հայտնում են ՔԿ-ից։