Լրահոս
Քաղաքական
22:09
12.06.26
239

Մենք շատ ենք կախված ռուսական շուկայից․ Փաշինյանի հայտարարությունները հերթական հեքիաթներն են․ Քոչարյան

Img default alt hy

Փաշինյանի հայտարարությունները հերթական հեքիաթներն են․ մենք շատ ենք կախված ռուսական շուկայից։ Այս մասին «5-րդ ալիք», News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրոդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվրոպական շուկան շատ ծանր շուկա է, և այդ շուկայում տեղավորվելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ անել հենց առաջին հերթին Հայաստանում։ Եվ սուբսիդավորման աստիճանը պետք է բոլորովին ուրիշ մակարդակի բերեն։ Այդ փողերը Հայաստանը չունի։

Եվ հարցը հետևյալի մեջ է․ հանուն ինչի՞ են այս պրոբլեմները։ Մի հատ հասկանանք՝ հանուն ինչի՞։ Կա աշխատող շուկա, դու քայլեր ես արել, պրոբլեմներ ես ստեղծել միայն քո աթոռը պահելու համար, և ամբողջ ժողովուրդը այդ գինն է տալիս՝ քո աթոռը քո տակին պահելու համար»,- նշեց նա։

Ավելին՝ տեսանյութում։