Լրահոս
Քաղաքական
14:16
12.06.26
103

Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան

Img default alt hy

Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, իրենք էլ դա գիտեն, մենք էլ դա գիտենք, ամբողջ աշխարհն էլ տեսնում է։ Եթե ինքը հաղթել է, թող լեգիտիմացնի այս ամենը, գնա երկրորդ փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ  Սամվել Կարապետյանը:

«Մենք չենք հաղթել, բայց ինքն էլ չի հաղթել, իսկ ուժեղ Հայաստանին պետք են լեգիտիմ իշխանություն։ Նա չի ապահովել դա, ընտրություններն ամբողջությամբ տապալված են, կեղծված են, միաժամանակ, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալված է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր թիմը դիմել է ԿԸՀ, այնուհետև դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել ընտրությունները և պահանջել երկրորդ փուլ։

«Եթե ինքը վստահ է իր ուժերի վրա, վստահ է, որ հաղթել է՝ ճիշտ կլինի երկրորդ փուլ լինի»։