Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
12.06.26
84

Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել Փաշինյանի սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ «չեն խփել», պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։ 

«Հրապարակ»

ԵՊՀ ռեկտորատից Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը , որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է։ Ամբիոնը ղեկավարել է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, որն ընտրություններին մասնակցում էր «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով եւ քննադատում է Փաշինյանին ու այս իշխանություններին։

«Հրապարակ»

ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։