Լրահոս
Միջազգային
13:00
14.06.26
157

Կատարցի բանակցողները ժամանել են Իրան․ Reuters

Img default alt hy

Կատարցի բանակցողները ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ավարտի մասին համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ գործակալության տվյալների՝ դիվանագետները առավոտյան ժամանել են Իրանի մայրաքաղաք։ Ակնկալվում է, որ ավելի քան երեք ամիս շարունակվող հակամարտության ավարտի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հունիսի 14-ին, գրում է գործակալությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ի և Պակիստանի ղեկավարները, միաժամանակ Թեհրանը կասկածներ է հայտնել պայմանավորվածության ձեռքբերման ժամկետների վերաբերյալ։