Լրահոս
Հասարակական
20:19
13.06.26
61

Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց

Գավառում կարկուտը քշել-տարել է բերքի մոտ 70 տոկոսը։ Գյուղացիները վնասները հաշվում են միլիոններով ու չեն էլ պատկերացնում, թե ով կարող է իրենց օգնության ձեռք մեկնել։ 

Փոխհատուցում ստանալու համար, ըստ համայնքապետարանի, դաշտերն ու այգիները պետք է  ապահովագրած լինեին, ինչը  չեն արել գյուղացիները։ Հիմա փաստի առաջ են կանգնած՝ վնասված դաշտերով ու դատարկ  մնացած ամբարներով: