Լրահոս
Հասարակական
14:00
13.06.26
135

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Img default alt hy

Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում հունիսի 13-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 14_ի ցերեկը կնվազի 4_5աստիճանով, հունիսի 15_18_ին աստիճանաբար կբարձրանա 3_4 աստիճանով։