Լրահոս
Հասարակական
18:19
13.06.26
66

Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում

«Մայր Հայաստան»  հուշահամալիրում  տեղի ունեցած վանդալիզմի մասին Գյումրիի քաղաքապետարանը դեռ երեք օր առաջ էր  ահազանգել՝  հայտնելով, որ հուշասալիկներից պոկված ոսկեգույն տառերը աղբամանում են հայտնաբերվել: 

Սովորական խուլիգանությո՞ւն է, թե՞ գունավոր մետաղի «ախորժակով» արված գողության փորձ՝ Ներքին գործերի նախարարությունը «Հայլուրին» հայտնել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու համար: