Լրահոս
Հայաստան
13:36
14.06.26
328

Ահազանգ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. խուզարկություններ՝ նվաստացուցիչ պայմաններում

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրել է․ «ԱՐՏԱՀԵՐԹ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ զանգ եմ ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։

Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում կոչ եմ արել զերծ մնալ նման քայլերից և որևէ պարագայում չվտանգել սեփական առողջությունն ու կյանքը։

Հաշվի առնելով ստացված ահազանգերի լրջությունը՝ կոչ եմ անում իրավասու մարմիններին անհապաղ պարզաբանել իրավիճակը և հրապարակային պատասխան տալ բարձրացված հարցերին։

Միաժամանակ, պատգամավոր գործընկերներիս խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, այցելել քրեակատարողական հիմնարկ և տեղում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները։

Մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող սահմանափակվել անգամ ազատազրկման պայմաններում։ Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա պատշաճ և անհապաղ արձագանք»։