Լրահոս
Հասարակական
10:00
14.06.26
206

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Հանրապետության տարածքում`

Հունիսի 14-16-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5աստիճանով, հունիսի 15-18-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հունիսի 14-15-ը՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։