Լրահոս
Իրավական
22:00
13.06.26
73

Ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը

Img default alt hy

Վարչական դատարանում այսօր ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը։

Ինչպես հայտնել ենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վիճարկվում են ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։

ՀՀ վարչական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատական ակտի հրապարակումը տեղի կունենա այսօր։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի վիճարկվող որոշումներով անվավեր են ճանաչվել Երևանի
Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 10/51 և Սյունիքի մարզի Ագարակ համայնքի թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները՝ պատճառաբանելով, որ արձանագրված խախտումները կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Տվյալ տեղամասերում ընտրության ավարտից հետո քվեարկության էին բերվել զինծառայողներ։

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը պնդեց, որ խախտումն իրականացվել է իշխանության կողմից, ինչի հետևանքով էականորեն տուժել են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ կորցնելով իրենց ձայների մի մասը։ Ըստ ներկայացված դիրքորոշման՝ ԲՀԿ-ն, այդ ձայները կորցնելու հետևանքով, կանգնել է ընտրական շեմը՝ 4 տոկոսը, չհաղթահարելու վտանգի առաջ, ինչը, նրանց գնահատմամբ, արդեն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։