Լրահոս
Քաղաքական
13:26
15.06.26
53

Ազգային ժողովն ընտրված է, մանդատները՝ բաշխված. ԿԸՀ աղմկոտ որոշումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, որ երեկվա նիստից հետո նախատեսված ասուլիսը չեղարկել էր, այսօր առավոտյան հայտարարություն է տարածել՝ փորձելով համոզել, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ Նա դա պատճառաբանել է նրանով, որ ԿԸՀ-ն պետք է կայացնի որոշում որ անհրաժեշտ է, համաչափ ու «չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի»: Վահագն Հովակիմյանը պնդում է, թե վերաքվեարկությունը տեղի է ունենալու այն պայմաններում, երբ մարդիկ արդեն գիտեն՝ ով է առաջատարը ու իրենց քվեն ինչպես կանդրադառնա վերջնական արդյունքի վրա: