Լրահոս
Միջազգային
23:56
14.06.26
135

Թրամփը «զայրացած էր» Բեյրութին հարվածելու Նեթանյահուի որոշումից․ Axios

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծայրահեղ դժգոհ է եղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին հարվածներ հասցնելու որոշումից, ինչի մասին նրան հայտնել է կոշտ ձևով։ Այս մասին նա պատմել է Axios պորտալին տված հարցազրույցում։

«Ինչո՞ւ Բիբին, դժոխքի անունով, պետք է այդ անիծյալ հարվածը հասցներ: Ես այնքան զայրացած էի: Ես նրան դա հասկացրել եմ», - Թրամփի խոսքերն է մեջբերել Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում: Ամերիկայի առաջնորդը նշել է, որ Իսրայելի վարչապետը «ողջախոհության ոչ մի կաթիլ չունի»։

Fox News հեռուստաալիքի լրագրող Թրեյ Ինգստի տվյալներով՝ Թրամփը նաև Նեթանյահուին ասել է՝ «այլևս հարվածներ չհասցնել «Հեզբոլլահի» դեմ, որպեսզի դա չազդի գործարքի վրա»: Լրագրողը հստակեցրել է, որ, Թրամփի համոզմամբ, Իրանի հետ գործարքը կստորագրվի առաջիկա երկու-երեք ժամվա ընթացքում՝ սկզբում էլեկտրոնային եղանակով, իսկ անձամբ՝ մեկ շաբաթ անց Եվրոպայում։