Լրահոս
Քաղաքական
16:45
14.06.26
323

Ընդդիմությունը չպետք է թույլ տա ԲՀԿ-ի մանդատագողությունը․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

Ընդդիմությունը մեկ միասնական ճակատով թույլ չպետք է տա ԲՀԿ-ի մանդատագողությունը, պետք է ստիպի ԿԸՀ-ին առաջնորդվելու բացառապես օրենքներով և Սահմանադրությամբ։ Սպասում ենք ձեզ ԿԸՀ-ի մոտ՝ 18:00-ին։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ Վարչական դատարանը պարտավորեցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին երկու ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնելու մասին որոշում կայացնել։ Այսօր՝ 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ընտրությունների արդյունքները, ինչպես նաև պատասխանելու է այդ կարևոր հարցին՝ թե արդյոք վիճահարույց երկու ընտրատեղամասերում իրականացվելու է վերաքվեարկություն, թե՞ ոչ։

Ինչո՞վ է սա կարևոր. դուք գիտեք, որ ԲՀԿ-ին շատ քիչ թվով ձայն է պակասում անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու համար։ Դրա համար շատ կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը այսօր ԿԸՀ-ի մոտ տեղի ունենալիք բողոքի ակցիային։

Ընդդիմությունը մեկ միասնական ճակատով թույլ չպետք է տա ԲՀԿ-ի մանդատագողությունը, պետք է ստիպի ԿԸՀ-ին առաջնորդվելու բացառապես օրենքներով և Սահմանադրությամբ։ Սպասում ենք ձեզ ԿԸՀ-ի մոտ՝ 18:00-ին»։

Ավելին՝ տեսանյութում։