Լրահոս
Միջազգային
11:45
16.06.26
100

Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

Img default alt hy

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակները՝ դրանցում ներառելով «Յանդեքս Բանկը», «ՎԲ Բանկը» (WB Bank) և «Ռոսգոսստրախը»։ Այս մասին ասվում է պաշտոնական փաստաթղթում։

Պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել նաև «Վյատիչ» և «Եվրոֆինանս Մոսնարբանկ» բանկերը։ Ցանկում հայտնվել են նաև Ռուսաստանի հետ կապ ունեցող 27 նավեր, այդ թվում՝ 3 հեղուկ բնական գազի (ՀԲԳ) տանկեր։

Թարմացված ցուցակներից հետևում է, որ սահմանափակումների տակ են հայտնվել ՉԺՀ-ից չորս, Թուրքիայից մեկ և Թաիլանդից երեք ընկերություններ։ Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել Նիգերիայից մեկ և Լաոսից մեկ ընկերության նկատմամբ։