Լրահոս
Միջազգային
11:19
16.06.26
161

Ի՞նչ «անակնկալ» է Թրամփը պատրաստել Զելենսկու համար

Img default alt hy

Ուկրաինան չպետք է ակնկալի ԱՄՆ-ի կողմից համապարփակ աջակցության վերականգնում։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գրում է Berliner Zeitung-ը։

«Քանի դեռ ԱՄՆ նախագահը շարունակում է զանգահարել, բանակցողներ ուղարկել Մոսկվա և հրապարակայնորեն խոսել բանակցությունների մասին, Կիևին առավելագույն աջակցություն ցուցաբերելու այն քաղաքականությանը վերադառնալու հավանականությունը, որից Թրամփը հրաժարվեց պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո, նվազում է», - ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածում նշվում է, որ հենց սրանում է կայանում Վլադիմիր Զելենսկու համար առաջացած խնդիրը։ Ուկրաինական տեսանկյունից՝ վաղուց արդեն խոսքը ոչ միայն զենքի առանձին մատակարարումների կամ Դոնբասի երկարաձգվող ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին է, Կիևը ցանկանում է հասնել Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը։

Նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամերիկացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել ազդել եվրոպացի գործընկերների և Կիևի վրա՝ հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում՝ G7-ի գագաթնաժողովում սպասվող շփումների ընթացքում։