Լրահոս
Տնտեսական
19:00
15.06.26
61

Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը

Ընտրություններից առաջ առողջության ապահովագրության ծրագիրը ներդրած, թոշակները 10 000 դրամով բարձրացրած իշխանությունը կառավարության առաջին հետընտրական նիստում առանց զեկուցման ակցիզային հարկի բարձրացման որոշում է ընդունել: Հաջորդ տարեսկզբին ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի ակցիզային հարկը կբարձրանա, ինչն էլ նշանակում է կթանկանան նաև տրանսպորտի, տաքսիների ուղեվարձերը: