Լրահոս
Տարածաշրջան
10:40
16.06.26
142

Թուրքիայի ԱԳ նախարարը Մոսկվայում է

Img default alt hy

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի առաջին օրը նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել, ինչպես նաև հանդիպել թուրքական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թուրքական նախարարությունում աղբյուրը։

«Ռուսաստան կատարած այցի շրջանակներում այսօր տեղի կունենան Ֆիդանի բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա նաև նախատեսում է ընդունել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն, նախագահի խորհրդական Իգոր Լևիտինին և հանդիպել թուրքական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 16-17-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը կհաստատի Անկարայի պատրաստակամությունը՝ ընդունելու ՌԴ-ի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ, ինչպես նաև կքննարկի Սև ծովում անվտանգության վերաբերյալ առաջարկները։ Բանակցությունների օրակարգում են նաև երկկողմ հարաբերությունները և միջազգային անվտանգության արդիական հարցերը։