Լրահոս
Քաղաքական
20:47
15.06.26
63

Գող՝ սիրտը դո՞ղ. լեգիտիմության մասին հարցերը ՔՊ-ին չեն անհանգստացնո՞ւմ

ՔՊ-ականները ընտրակեղծիքներ չեն տեսել, իշխանության ընտրախախտումների մասին չեն լսել: Խորհրդարանում լրագրողներին ՔՊ-ականները վստահեցրել են, թե բոլորի ձայները ճիշտ են հաշված, անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որ անցողիկ 4 տոկոսի շեմը չհաղթահարեց այն բանից հետո, երբ չեղյալ համարվեցին երեք ընտրատեղամասերի արդյունքները: Ընդ որում հենց այն ընտրատեղամասերի, որտեղ զինծառայողների՝ ընտրության ժամից դուրս քվեարկությունը մեծ ջանասիրությամբ արդարացրել էր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: