Լրահոս
Միջազգային
13:56
16.06.26
144

ԵՄ-ում շատերը դժգոհ են Կայա Կալլասի աշխատանքից․ El País

Img default alt hy

Եվրամիությունում շատերը դժգոհ են ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Կայա Կալլասի աշխատանքից, կան նաև այնպիսիք, ովքեր նրան չափազանց կենտրոնացած են համարում Ռուսաստանի վրա։ Այս մասին գրում է իսպանական El País թերթը։

Ըստ թերթի՝ «որոշ դիվանագետներ հեգնում են, որ ԵՄ ինստիտուտները գնալով ավելի շատ են նմանվում «Գահերի խաղին», իսկ Բրյուսելում պայքար է ծավալվում դիվանագիտության նկատմամբ վերահսկողության համար։ «Այս պատերազմում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի միջև մրցակցությունն ավելի է կոշտացել»,- կարծում է հրատարակությունը՝ ենթադրելով, որ այս բյուրոկրատական վեճի հետևում թաքնված է եվրոպական արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողության համար ավելի խորը ինստիտուցիոնալ պայքար։

Ինչպես նշում է թերթը, «շատերը դժգոհ են» Կալլասի աշխատանքից։ «Կան այնպիսիք, ովքեր էստոնուհուն համարում են չափազանց «մոնոթեմատիկ» <...> Ռուսաստանի հարցում,- հստակեցնում է հրատարակությունը։ - Մյուսները նշում են, որ նա բազմաթիվ սխալներ է թույլ տվել»։ Ոմանք քննադատել են ԵՄ դիվանագիտության ղեկավարին Իսրայելի նկատմամբ ունեցած դիրքորոշման, ինչպես նաև այն բանի համար, որ նա բավարար չափով չի տիրապետում Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերին։

Բացի այդ, նշում է թերթը, կան նաև այնպիսիք, ովքեր դժգոհում են ֆոն դեր Լայենի «անհագությունից»։