Լրահոս
Միջազգային
14:45
16.06.26
146

ԵԽ նախագահը պահանջում է ստուգել եվրապատգամավոր Կարտայզերին՝ ՌԴ-ի հետ շփումների պատճառով․ Politico

Img default alt hy

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան դիմել է ինստիտուտի վերահսկող մարմնին՝ խնդրելով ստուգել, թե արդյոք լյուքսեմբուրգցի եվրապատգամավոր Ֆերնան Կարտայզերը խախտել է վարքագծի կանոնագիրը ռուս պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների պատճառով։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով ԵԽ նախագահի նամակին։

Ինքը՝ եվրապատգամավորը, Politico-ին տված մեկնաբանությունում նշել է, որ դեռ չի տեսել նամակը և տարօրինակ է համարում այն փաստը, որ «մամուլը կոնկրետ պատգամավորի գործունեության կարևոր հարցերին վերաբերող նամակներն ավելի շուտ է ստանում, քան հենց ինքը՝ պատգամավորը»։

Ավելի վաղ Կարտայզերը, ով բազմիցս այցելել է ՌԴ և դրա համար հեռացվել է ԵԽ պահպանողականների խմբակցությունից, ՏԱՍՍ-ին հայտարարել էր, որ պատրաստ է եվրոպական քաղաքական էսթաբլիշմենտի կողմից ռեպրեսիաների՝ իր կառուցողական դիրքորոշման համար, և չի վախենում դրանցից։ Հունիսին նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին և պատմել, որ դրա շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստան-ԵՄ միջխորհրդարանական երկխոսության նիստ՝ մի շարք եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ՝ չնայած Եվրամիության ինստիտուտների հակազդեցությանը։