Լրահոս
Քաղաքական
20:38
16.06.26
34

Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: 

Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ տեղեկություն չունեն, թե ինչ քրեական գործի հիմքով է Աննա Վարդապետյանի ղեկավարած կատույցը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրել, եթե ընդամենը երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա: