-
Իրավական
Բացահայտվել է մայրաքաղաքում տեղի ունեցած գողության դեպքը. կասկածյալը 21-ամյա երիտասարդ է
17:3516.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կանխել է Սպիտակ տան վրա հարձակվելու համակարգված ահաբեկչական դավադրություն․ Վենս
17:2516.06.26 -
Միջազգային
Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, ինչի շնորհիվ Թեհրանին հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել․ Ynet
17:1316.06.26 -
Հայաստան
Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. «Հետք»
17:0516.06.26 -
Քաղաքական
ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ
16:4016.06.26 -
Միջազգային
Հարվածներ՝ Մոսկվային. G7-ը Ֆրանսիայում քննարկում է «Ուկրաինայում խաղաղության կառուցումը»
16:3316.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին
16:2516.06.26 -
Միջազգային
Թուրքիան պատրաստ է միջնորդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլում. Հաքան Ֆիդան
16:0816.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվների ապասառեցում․ Քաթարը մանրամասներ է հայտնել բանակցություններից
15:3816.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանի հետ «խաղաղությունը» տնտեսական խթան է համարում Փաշինյանը
15:3016.06.26 -
Քաղաքական
TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան
15:0016.06.26 -
Իրավական
Ենթադրում եմ՝ եղել է. ոստիկանի կցկտուր պատասխանները՝ Լևոն Քոչարյանի հարցերին
14:5016.06.26 -
Միջազգային
ԵԽ նախագահը պահանջում է ստուգել եվրապատգամավոր Կարտայզերին՝ ՌԴ-ի հետ շփումների պատճառով․ Politico
14:4516.06.26 -
Միջազգային
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը․ ԶԼՄ
14:1616.06.26 -
Իրավական
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 24News
14:0916.06.26 -
Հասարակական
Մամա ջան, օգնի՛ր. նոր մանրամասներ՝ գետն ընկած փոքրիկ աղջիկների որոնումներից
13:2616.06.26 -
Միջազգային
Մակրոնը Զելենսկուն խոստացել է օգնել G7-ի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու հարցում․ Euronews
13:1916.06.26 -
Քաղաքական
ՔՊ-ի ԿԸՀ-ն ապացուցեց՝ կարևորը ոչ թե ընտրողն է, այլ արդյունքները հաշվողը․ Արա Պողոսյան
13:0016.06.26 -
Քաղաքական
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
12:2316.06.26 -
Միջազգային
Ռազմական գործողությունների դադարեցումը Իրան-ԱՄՆ հուշագրի ամենակարևոր մասն է․ Արաղչի
12:1616.06.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն․ FT
12:0716.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հուշագրի ստորագրումից հետո․ Արաղչի
12:0016.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները
10:1916.06.26 -
Մամուլի տեսություն
Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»
09:5916.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
09:5016.06.26 -
Մամուլի տեսություն
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
09:4716.06.26 -
Մամուլի տեսություն
Գյուղացին՝ իշխանական սին խոստումների պատանդ. եվրոպական «դրախտն» ու իրականության դառնությունը. «Փաստ»
09:2516.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
09:2016.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26
Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. «Հետք»
Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ձեւավորված ադրբեջանական 3 անկլավներից 2-ը գտնվում էին երկրի հյուսիս-արեւելքում՝ ներկայիս Տավուշի մարզում (երրորդ անկլավին՝ հետագայում Տիգրանաշեն անվանակոչված Քյարքիին, անդրադարձել ենք նախորդ հոդվածում): Այս մասին գրել է«Հետք»-ը։
Դրանցից մեկը, որը ներառում էր 2 գյուղ՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, Իջեւանի շրջանի մեջ էր, իսկ մյուսը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջեւանի ու Նոյեմբերյանի շրջանների միջեւ էր:
Այս հոդվածում կանդրադառնանք Վերին Ոսկեպարին: Սա Հայաստանի տարածքում առաջացած ամենամեծ անկլավն է, մակերեսը, ըստ Google Maps-ով չափումների, շուրջ 26 քկմ է:
Անունը
Վերին Ոսկեպարի պատմությունն անմիջական առնչություն ունի Ոսկեպարի եւ Ներքին Ոսկեպարի (ադրբեջաներեն աղավաղված ձեւը՝ Աշաղը Ասկիպարա) հետ: Երեք գյուղերն էլ կրում են հայկական պատմական Ոսկեպար բնակավայրի հետքերը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքում (2013 թ.) նշում է, որ ինչպես Ոսկեպար անվան սկզբնավորման ժամանակը, այնպես էլ միջնադարյան վկայություններ դրա մասին հայտնի չեն: Միաժամանակ նկատում է, որ Ոսկեպար անունը, վստահաբար, դարերի, գուցեեւ հազարամյակների վաղեմություն ունի եւ խորհրդանշում է արգասաբերություն, առատություն: Այս առումով հուշարձանագետը հիշատակում է «ոսկի» արմատով այլ բնակավայրեր Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես՝ ՀՀ տարածքում, օրինակ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Ոսկեվան եւ այլն:
Իսկ ահա ադրբեջանական աղբյուրներն ասում են, թե իբր Ասկիպարա/Էսկիպարա անունը գոյացել է «էսքի» բառից, որը թուրքերեն նշանակում է հին, եւ «փարա» բառից, որը նշանակում է հողամաս, մեկ այլ տարբերակով՝ գյուղ, բնակավայր, այսինքն ընդհանուր՝ հին գյուղ կամ բնակավայր:
Գյուղի տեղափոխությունները. Հին Ոսկեպարից մինչեւ (Նոր) Ոսկեպար
Այն, որ Ոսկեպարը հին պատմություն ունեցող բնակավայր է, ապացուցում են գյուղում եւ դրա մերձակայքում առկա բազմաթիվ հուշարձանները: Ս. Կարապետյանը նշում է՝ հին գյուղատեղիների պահպանված հետքերը վկայում են, որ ներկայիս գյուղը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով առնվազն 3 անգամ տեղափոխվել է համեմատաբար փոքր տարածության վրա:
Այսպես՝ վաղ միջնադարում Ոսկեպարը տարածված է եղել մինչ օրս կանգուն 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու (տաճարի) շրջակայքում, իսկ միջնադարում՝ առնվազն 12-13-րդ դարերից մինչեւ 19-րդ դար, բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղի դիմացի լանջին, այսինքն՝ եթե ներկա գյուղը Ոսկեպար (Ջողազ) գետի աջ ափին է, ապա հին գյուղը եղել է ձախ ափին: Այդ գյուղատեղին հայտնի է որպես Հին Ոսկեպար: Կյանքն այստեղ շարունակվել է մինչեւ 1860-ական թթ.:
Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում (1986 թ.) նշվում է, որ Հին Ոսկեպարում պահպանվել են կիսավեր մեծ եկեղեցի, բաղնիք, փլատակների տակ ծածկված շենքերի մնացորդներ: Ըստ այս աղբյուրի՝ հնագիտական պեղումների ժամանակ Հին Ոսկեպարում հայտնաբերվել են ոսկե, արծաթե, պղնձե զարդեր, անոթներ, երկաթե խոփ եւ այլն: Իսկ ահա 2013-ին լույս տեսած «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքում հուշարձանագետ Սամել Կարապետյանը նշում է, որ Հին Ոսկեպարում բնակելի շինությունների հետքերը հազիվ են նշմարվում, իսկ ծխական եկեղեցին, որը 1890-ականներին արդեն կիսավեր էր, հետագայում այնպես է քայքայվել, որ տեղն անգամ մոռացվել է: Փոխարենը պահպանվել է Հին Ոսկեպարի գերեզմանոցը: Ըստ Ս. Կարապետյանի՝ այս հնավայրում պահպանված մի քանի խաչքարերն ու դրանց բեկորները, ինչպես նաեւ մեծ թվով անմշակ սալատապաններն ու մինչեւ 19-րդ դարի սկզբներին վերաբերող տապանաքարերը հուշում են, որ Հին Ոսկեպարի գերեզմանոցում անընդմեջ թաղումներ են իրականացվել 12-19-րդ դարերում:
Ժամանակի ընթացքում հին գյուղը մասամբ կրկին տեղափոխվել է ու նորից մոտեցել 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցուն. խոսքը գյուղի ներկա տեղանքի մասին է, որի ծայրամասից մինչեւ եկեղեցի մոտ 400 մ է: Հին Ոսկեպարը վերջնական փոխադրվել է 1860-ականներին: Պատճառն, ըստ պատմական աղբյուրի, եղել է այնտեղի օդի վատ որակը: Ընդ որում՝ 19-րդ դարավերջին արձանագրվել է նաեւ ներկայիս Ոսկեպար գյուղի ոչ բարենպաստ օդն ու կլիման:
Ներկայիս Ոսկեպար գյուղը Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում հիշատակվում է հայկական ու ադրբեջանական (աղավաղված) անուններով՝ Ոսկեպառ, Ոսկեպատ, Ոսկեպարիսպ, Նոր Ոսկեպար, Աքսիպարա, Աղզիբարա, Աքսիբարա (Հայկական), Հայկական Ախսիբարա:
Հայկական հետքը Վերին Ոսկեպարում
Վերին Ոսկեպար գյուղատեղին Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» (2004 թ.) եւ «Ոսկեպարի պատմական հուշարձանները» (2013 թ.) գրքերում, ինչպես նաեւ այլ աղբյուրներում հիշատակվում է նաեւ Հին Ոսկեպար անունով, սակայն կարող ենք պնդել, որ Վերին/Հին Ոսկեպար գյուղատեղին կապ չունի վերը հիշատակված Հին Ոսկեպարի հետ, քանի որ դրանց միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 1,5-2 կմ է, եւ աղբյուրներում այս գյուղերի մասին նկարագրությունները տարբեր են:
«Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքում հուշարձանագետը նշում է, որ Վերին Ոսկեպարը հայաթափվել է 1720-ականներին (իսկ ահա Հին Ոսկեպարը, ինչպես վերեւում ասվեց, վերջնականապես տեղափոխվել է 1860-ականներին): Այդուհանդերձ, հայկական հետքը Վերին Ոսկեպարում եւս խոսուն է:
Այստեղ գտնվում է միջնադարյան եւ ուշմիջնադարյան խաչքարերով ու տապանաքարերով հայկական գերեզմանոց, որի հարեւանությամբ 19-րդ դարի վերջին նստակեցության է անցել ու բնավորվել թյուրքական ցեղերից մեկը (1914-ին, ըստ «Կովկասյան օրացույցի», այս թուրքերի (այն ժամանակ «ադրբեջանցի» էթնոնիմ չկար, տեղի մուսուլմանները հայտնի էին որպես կովկասյան թուրքեր կամ կովկասյան թաթարներ) թիվը հասել է 320-ի): Ըստ Ս. Կարապետյանի՝ թյուրքական ցեղը ժամանակի ընթացքում որպես շինանյութ է գործածել հայկական գերեզմանոցի հուշարձանների մեծագույն մասը եւ գրեթե ամբողջությամբ սպառել վերգետնյա կոթողային հուշարձանները: Հուշարձանագետը փաստել է, որ գերեզմանոցից հափշտակված ու բեկորների վերածված մի քանի խաչքարեր կարելի է տեսնել հատկապես խորհրդային տարիներին կառուցապատված Վերին Ոսկեպարի բնակելի տների պատերի մեջ, իսկ բուն գերեզմանոցում պահպանվել է ուշ միջնադարին վերաբերող կենցաղային թեմաներով պատկերաքանդակով ընդամենը մի տապանաքար:
Վերին Ոսկեպարի հուշարձաններից է Ոսկեպար գետի վտակներից մեկի վրա գտնվող կամրջակը, որի կառուցվածքային առանձնահատկությունները, ըստ Ս. Կարապետյանի, բնորոշ են ուշ միջնադարին, բայց չի բացառվում, որ այն կառուցված լինի 12-13-րդ դարերում: Ոսկեպար գետի վրա կա ավելի մեծ կամուրջ (բարձրությունը՝ 7,7 մ), որը Կարապետյանն անվանում է Ոսկեպարի հին կամուրջ եւ նշում, որ իր առանձնահատուկություններով այն բնորոշ է 13-րդ դարին: Իսկ ահա Ոսկեպարի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, որը Կառավարությունը հաստատել է 2004-ին, այս կառույցը կոչվում է «Ջորու» կամուրջ (ըստ Ս. Կարապետյանի՝ այն նախատեսված է եղել միայն հետիոտնի ու հեծյալի համար) ու թվագրված է 8-րդ դարով:
Այս կամրջից մոտ 2 կմ հարավ է գտնվում Կալապանի եկեղեցին, որը ոսկեպարցիներն անվանում են Կլապաններ: Եկեղեցու հարեւանությամբ կան գերեզմանոցի ավերակներ եւ միջնադարյան գյուղատեղի, սակայն քիչ թե շատ պահպանվածը եկեղեցին է, որը Ս. Կարապետյանը թվագրում է 13-րդ դարով:
Այդուհանդերձ, Վերին Ոսկեպարի՝ հանրությանը ամենահայտնի հուշարձանը, թերեւս, բերդ-աշտարակն է (դիտակետ-աշտարակ), որը գտնվում է Ոսկեպար գետի ձախ ափին: Ըստ Ս. Կարապետյանի՝ սա մոտ 10 մ բարձրությամբ քառահարկ շինություն է, որի հարկերից մեկը նկուղային է, մյուսները՝ վերգետնյա:
Հուշարձանագետը կարծիք է հայտնել, որ բերդ-աշտարակը կառուցվել է 13-րդ դարում եւ պատկանել է հայ քաղկեդոնականության հետեւորդ իշխանի:
Ինչպես են կովկասյան թուրքերը հաստատվել Վերին Ոսկեպարում
Ինչպես վերեւում ասվեց, ըստ Ս. Կարապետյանի, 1720-ականներին հայաթափված Վերին Ոսկեպարում 19-րդ դարի վերջին նստակեցության է անցել ու բնավորվել թյուրքական ցեղերից մեկը: Վերջինիս ներկայացուցիչները եղել են խաշնարածներ՝ հովիվներ: Եկվորների գերեզմանոցը պահպանվել է Վերին Ոսկեպարի արեւելյան հատվածում: Հուշարձանագետը շեշտում է, որ այս գերեզմանոցում արաբերեն ու արաբատառ թուրքերենով (այն ժամանակ կովկասյան թուրքերը չունեին սեփական այբուբենը) արձանագրված ամենահին տապանաքարերը վերաբերում են 1880-ականներին (այլ կերպ ասած՝ գերեզմանոցի առաջացումը խաշնարածների՝ տեղանքում նստակյաց դառնալու վկայություն է):
Կարապետյանը նշում է նաեւ, որ, ի տարբերություն Ադրբեջանի տարածքից բռնագաղթի ենթարկված տասնյակ հազարավոր հայերի՝ իրենց հայրենի բնակավայրերում մնացած գերեզմանոցների, որոնք անցած տարիների ընթացքում համատարած ու ծրագրված ոչնչացվել են ադրբեջանցիների կողմից, այստեղ՝ Վերին Ոսկեպարում, կովկասյան թուրքերի գերեզմանոցն անաղարտ է մնացել:
Պատմական աղբյուրների համադրությամբ ներկայացնում ենք Ոսկեպար (հայկական), Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպարա, ադրբեջանական) եւ Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա, ադրբեջանական) գյուղերի բնակչության թվաքանակները:
Տարածքային ենթակայությունը
Ռուսական կայսրության օրոք թե՛ Ոսկեպար հայկական գյուղը, թե՛ կովկասյան թուրքերով (ադրբեջանցիներով) բնակեցված Վերին ու Ներքին Ոսկեպար գյուղերը մտնում էին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: 1917 թ. «Կովկասյան օրացույցում», որի տվյալները վերաբերում են 1916-ին, հայկական Ոսկեպարը նշվում է այս գավառի Կոթի (Կոթքենդ) գյուղական համայնքի կազմում, իսկ ադրբեջանական բնակավայրերը, ի թիվս այլ թուրքաբնակ գյուղերի՝ Ասկիբարա (Ոսկեպարի աղավաղված ձեւն է) գյուղական համայնքի մեջ:
Ռուսական կայսրության անկումից հետո Ղազախի գավառը բաժանվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Հայկական մասում ձեւավորվեց Դիլիջանի գավառը (1921-1922 թթ. կոչվում էր Իջեւանի գավառ): Երկու երկրների խորհրդայնացումից հետո հողային վեճերը հայկական ու ադրբեջանական բնակավայրերի միջեւ տարածված երեւույթ էին:
Ինչպես նշել ենք Արծվաշենի մասին հոդվածում, հայկական պատմական այս գյուղը 1920-ականների վերջին Հայաստանի անբաժան մասից վերածվել էր էքսկլավի, քանի որ Խորհրդային Հայաստանի ղեկավարների անհետեւողական քաղաքականության պատճառով գյուղի շուրջը գտնվող հողերը հանձնվել էին Ադրբեջանին, ինչի հետեւանքով Արծվաշենը կտրվել էր բուն Հայաստանից, ավելի կոնկրետ՝ Դիլիջանի գավառից: Այս ամենն իրականություն էր դարձել այն որոշումների հետեւանքով, որոնք 1923-1929 թթ. կայացրել էին Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի (Անդրկենտգործկոմ) կազմում գտնվող գավառների հողային վեճերը լուծող հանձնաժողովն ու Անդրկենտգործկոմի նախագահությունը (1922-1936 թթ. Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորված էին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, որի իշխանության բարձագույն մարմինը Անդրկենտգործկոմն էր):
Եվ ինչպես Արծվաշենն արհեստականորեն կտրվեց Հայաստանից, այնպես էլ Հայաստանի տարածքում արհեստականորեն ձեւավորվեցին ադրբեջանական անկլավներ, որոնք, շեշտենք, ոչ պատահականորեն հենց այն ճանապարհների վրա էին, որոնք կենսական նշանակություն ունեին Հայաստանի համար: Օրինակ՝ Քյարքի (Տիգրանաշեն) անկլավն առաջացավ Երեւանն ու Արարատյան դաշտը երկրի հարավին, մասնավորապես՝ Զանգեզուր-Սյունիքին կապող մայրուղու վրա, մյուս երկու անկլավներն էլ ձեւավորվեցին Երեւանից Իջեւանով դեպի Վրաստան ու Ադրբեջան գնացող մայրուղիների վրա կամ հարեւանությամբ: Հարց է առաջանում՝ ինչու՞ կարեւոր ճանապարհները «վերահսկող» հենց այս գյուղերը դարձան անկլավներ, եթե Հայաստանում կային ադրբեջանցիներով բնակեցված այլ՝ ռազմավարական դիրք չունեցող գյուղեր:
Այդուհանդերձ, ինչպես 2021-ի մայիսին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը, Դիլիջանի գավառին պատկանող Վերին Ոսկեպար, Սոֆուլու եւ Բարխուդարլու գյուղերը (այսինքն՝ ավելի ուշ անկլավային դարձած ադրբեջանական բնակավայրերը – հեղ.)՝ ընդհանուր 3104 դեսյատին կամ 3383 հեկտար տարածքով, Անդրկենտգործկոմի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19-20-ի որոշմամբ հանձնվել էին Դիլիջանի գավառին: Իսկ թե ինչպես են նման որոշումից հետո այդ գյուղերը վերածվել անկլավների, եւ արդյոք այդ գործընթացի հիմքում կա իրավական ուժ ունեցող որեւէ փաստաթուղթ, պարզ չէ:
Փաստն այն է, որ 1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում Հայաստանի տարածքում անկլավներ չեն արձանագրվել, իսկ ահա 1939 թ. քարտեզում կարող ենք տեսնել թե՛ էքսկլավ դարձած Արծվաշենը, թե՛ անկալվների վերածված Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն:
Այսպիսով՝ խորհրդային տարիներին Վերին Ոսկեպարը (Յուխարը Ասկիպարա) մտցվել է ադրբեջանական Ղազախի շրջանի մեջ, որի կազմում էր նաեւ անկլավի կարգավիճակ չունեցող Ներքին Ոսկեպարը (Աշաղը Ասկիպարա): Այս երկուսի միջեւ «սեղմված» էր հայկական Ոսկեպար գյուղը, որը մտնում էր 1937-ին ստեղծված Նոյեմբերյանի շրջանի մեջ:
1992-ի հունիսին Վերին Ոսկեպարն՝ ամբողջությամբ, իսկ Ներքին Ոսկեպարը մասամբ անցել են հայկական ուժերի վերահսկողության տակ: 32 տարի անց՝ 2024-ի գարնանը, Ոսկեպար-Ներքին Ոսկեպար հատվածում տեղի ունեցած սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Ներքին Ոսկեպարի մի մասը (գյուղի նախկին բնակելի հատվածը, որը վերածվել էր չեզոք գոտու) անցել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Վերին Ոսկեպարը՝ Ոսկեպարի կազմում
Վերին Ոսկեպարը, ինչպես եւ 2024-ի գարնանն իրականացված սահմանազատման ու սահմանագծման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա (Ներքին Ոսկեպար), Խեյրիմլի եւ Ղզլ Հաջիլի գյուղերը ներկայացված չեն Ադրբեջանի Հանրապետության համայնքների ցանկում նշված բնակավայրերի մեջ: Փոխարենը այդ ցանկում կարող ենք տեսնել սրանց հարեւան գյուղերը (Աբասբեյլի, Ալփոուտ, Ֆերեհլի, Ղուշչի Այրում, Մեզեմ), որոնք ներառված են Ալփոուտ համայնքի մեջ:
1995 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում հայկական Ոսկեպար գյուղը ներառվել է Տավուշի մարզի մեջ՝ դառնալով առանձին համայնք (Նոյեմբերյանի, Իջեւանի ու Շամշադինի շրջանները լուծարվել են): Իսկ ահա 2009-ի հոկտեմբերին կատարված լրացումներով Ոսկեպար համայնքի մեջ է ներառվել նաեւ Ասկիպար գյուղը (խոսքը Վերին Ոսկեպարի մասին է): 7 տարի անց՝ 2016-ի հունիսին, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը խոշորացվել է՝ «կլանելով» մի շարք ավելի փոքր համայնքներ, այդ թվում՝ Ոսկեպարը: Ընդ որում՝ խոշորացումից հետո, ի տարբերություն Ոսկեպարի, Վերին Ոսկեպարն (Ասկիպար) այլեւս չի նշվել որպես Նոյեմբերյան համայնքի բնակավայր:
2011 թ. ՀՀ մարդահամարի համաձայն՝ Ոսկեպար համայնքի մշտական բնակչության թիվը եղել է 818, առկա բնակչությանը՝ 719: Նշվածներից բոլորը եղել են Ոսկեպար գյուղի բնակիչներ, իսկ Վերին Ոսկեպարում արձանագրվել է 0 բնակիչ:
Հատկանշական է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզում Վերին Ոսկեպարի տարածքը ներկայացված է իբրեւ մեկ ամբողջական հողամաս եւ հողակտորների բաժանված չէ, սակայն, ի տարբերություն, հարեւան հողամասերի, այս մեկը չունի կադաստրի ենթատարածքային կոդ (ենթադրաբար, դա պետք է լիներ Ոսկեպարի կոդը, իսկ ընդհանրապես Վերին Ոսկեպարի միասնական հողամասը շրջապատված է Ոսկեպարի, Բաղանիսի, Ջուջեւանի ու Կիրանցի հողերով):
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
-
17:12
15.06.26
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
Կարդալ ավելին
-
18:59
14.06.26
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է անում
Կարդալ ավելին
-
17:30
14.06.26
Կասկած չունեմ` ընտրությունները կեղծվել են. Արման Նուռ
Կարդալ ավելին
-
17:20
14.06.26
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
Կարդալ ավելին