Լրահոս
Մամուլի տեսություն
09:52
17.06.26
186

Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ, Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է քաոսային իրավիճակ է։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կուտակվել, հարյուրավոր մեքենաներ օրերով սպասում են ռուս-վրացական սահմանը հատելու։

Վարորդներից մեկը նշել է, որ հերթ չի հասնում կտրոն ամրագրելու համար, ռուսական կողմը օրական միայն մի քանի բեռնատար է թողնում, մյուսները մնում են կանգնած։

Հիշեցվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից և հունիսի առաջին օրերին սահմանափակումներ է մտցրել Հայաստանից լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող և այլ գյուղմթերք ներմուծելու նկատմամբ, ինչի հետևանքով ծանր վիճակում են նաև արտադրողները և բեռնափոխադրողները։