Լրահոս
Հասարակական
22:48
16.06.26
74

5 մեքենա է բախվել Ապարանում․ 3 վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Chevrolet» մակնիշի, «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ «Ապարան» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։