Լրահոս
Միջազգային
23:30
16.06.26
155

Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը շարունակի խախտել Լիբանանում հրադադարը

Img default alt hy

Իրանի զինված ուժերը սպառնացել են Իսրայելին կոշտ պատասխանով, եթե վերջինս չդադարեցնի Լիբանանում հրադադարի խախտումները։

«Նախազգուշացնում ենք. եթե սիոնիստական ռեժիմի բանակը (նկատի ունի Իսրայելի բանակը) չդադարեցնի իր ագրեսիվ գործողությունները Լիբանանի հարավում, ապա այն պետք է սպասի Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերի կողմից կոշտ պատասխանի»,- ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։

Ըստ նրանց տվյալների՝ վերջին երկու օրվա ընթացքում իսրայելական բանակը Լիբանանում արդեն 84 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։