Լրահոս
Միջազգային
10:42
18.06.26
154

Fox-ը բացահայտել է ամերիկա-իրանական հուշագրի բովանդակությունը

Img default alt hy

Միացյալ Նահանգները չեն կրճատի իրենց ուժերը Մերձավոր Արևելքում, քանի դեռ Իրանի հետ կարգավորման վերջնական համաձայնագիր չի ստորագրվել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ մեջբերելով ամերիկա-իրանական երկուջյա հուշագրի տեքստը։

Հեռուստահաղորդավարի խոսքով՝ դա նշանակում է, որ ԱՄՆ երկու ավիակիր հարվածային խմբերը կմնան տարածաշրջանում։

Հուշագրում նաև նշված է.

- Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում։ ՄԱԳԱՏԷ-ն կվերահսկի այդ գործընթացը։

- Հորմուզի նեղուցն անհապաղ բացվում է, և ԱՄՆ-ն աստիճանաբար վերացնում է շրջափակումը։

- Իրանին թույլ կտրվի վաճառել նավթ։

- Պարսից ծոցի երկրները կդառնան Իրանի վերականգնման 300 միլիարդ դոլարանոց հիմնադրամի անդամներ, ԱՄՆ-ն դրանում չի մասնակցի։

- ԱՄՆ-ն «վերահսկելու է, թե ով է բիզնես վարում Իրանում»՝ տրամադրելով անհրաժեշտ լիցենզիաներ, բացառություններ և թույլտվություններ։

- Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն միայն վերջնական համաձայնագիրը ստորագրելուց հետո, որի պայմանները «լինելու են ավելի խիստ»։