Լրահոս
Միջազգային
21:16
18.06.26
137

ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս

Img default alt hy

ԱՄՆ-ն պատրաստ է կրճատել իր ռազմական ներկայությունը Իրանի մերձակայքում՝ մինչև հակամարտության սկիզբը եղած մակարդակին, խաղաղության համաձայնագրի իրականացման եզրափակիչ փուլերում։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Խոսքը վերջնական գործարքի մասին է։ Այն ենթադրում է, որ Իրանը կպահպանի համաձայնագրի պայմանները, մեզ կընձեռի վերահսկողության հնարավորություն և կձեռնարկի իրական ու էական քայլեր խաղաղ գործընթացի շրջանակներում։ Այդ դեպքում մենք կկրճատենք զորքերի թվաքանակը մինչհակամարտային մակարդակին, այսինքն՝ այնտեղ չենք պահի լրացուցիչ ավիակիր հարվածային խմբեր»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Թեհրանը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժեղացված ռազմական ներկայության պահպանմամբ՝ համաձայնագրի պայմանների կատարումից հետո։ «Իրանցիները դա չեն ցանկանում։ Անկեղծ ասած, մենք նույնպես դա չենք ցանկանում»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։