Լրահոս
Միջազգային
16:16
18.06.26
34

Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է այցելել երկիր

Img default alt hy

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել երկիր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտգործնախարար Մարիա Տերեզա Լազարոն՝ Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում։

«Նախագահ Մարկոսը հրավիրել է նախագահ Պուտինին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ՌԴ նախագահի այցը հանրապետություն մոտ ապագայում։