Լրահոս
Միջազգային
16:49
18.06.26
50

Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը

Մոսկվայի մարզի վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 16 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում՝ երկու երեխա: «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդակայաններում հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել: 

Մարդկանց անգամ օդանավերից են տարհանել: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակումը։