Լրահոս
Միջազգային
20:33
18.06.26
88

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի կառավարության հետ․ Վենս

Img default alt hy

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Կուբայի կառավարության հետ՝ վերջինիս հնարավոր փոփոխությունների շուրջ, և ակնկալում է երկկողմ հարաբերությունների բարելավում՝ Հավանայի կողմից համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք ցանկանում ենք, որ Կուբայի ժողովուրդը լինի երջանիկ և հաջողակ։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում կուբացի պաշտոնյաների հետ այն մասին, թե ինչպես նրանք կարող են փոխել իրենց մոտեցումը և շտկել այս իրավիճակը։ Կտեսնենք, թե ինչ քայլեր կձեռնարկեն նրանք։ Եթե նրանք ընդունեն խելամիտ որոշումներ, մենք շատ ավելի լավ հարաբերություններ կունենանք այդ կղզու հետ»,- ասել է Վենսը։