Լրահոս
Հասարակական
19:51
18.06.26
338

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան

Img default alt hy

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։

Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»-գրել է նա։