-
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր կոալիցիա է առաջարկում Սամվել Կարապետյանը
19:1518.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու
19:0018.06.26 -
Միջազգային
Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT
18:4818.06.26 -
Քաղաքական
Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ հայտարություն
18:3818.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նախիջևանում հավաքվել են Հայաստան գալ պատրաստվող ադրբեջանցիները. Երևանը լուռ է
18:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական լրատվամիջոցները փորձում են ՌԴ-ին մեղադրել հուշարձանի իբր թե պղծման մեջ․ Զախարովա
17:3318.06.26 -
Քաղաքական
Չի կարող ընտրակաշառք համարվել, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում. Սամվել Կարապետյան
17:0218.06.26 -
Միջազգային
Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը
16:4918.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը տնտեսության մեջ հավասարը չունի. Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին
16:4518.06.26 -
Քաղաքական
Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
16:3718.06.26 -
Տնտեսական
Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
16:0218.06.26 -
Քաղաքական
«Արհեստականորեն զրկվել ենք խորհրդարանում ներկայացված լինելուց». ԲՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարան
15:3818.06.26 -
Քաղաքական
Ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
15:2718.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FT
14:5418.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR
14:4518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյանադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
14:3918.06.26 -
Միջազգային
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ
13:3718.06.26 -
Միջազգային
Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
13:1818.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման հայտարարվել է ռազմավարական ուղղություն
13:0918.06.26 -
Հասարակական
13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից
12:4918.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իրավունքից ու իշխանական լիազորություններից ոչ մի գաղափար չունի
12:4518.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ինքնաթիռներից մարդկանց են տարհանել. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
12:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ. Ալիև
12:2718.06.26 -
Իրավական
Հայաստանում 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ ձերբակալվել է 4 անձ
12:1618.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
12:0818.06.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր
12:0018.06.26 -
Քաղաքական
Գնացեք, նոր շուկաներին հարմարվեք. Փաշինյանը դեպի ՌԴ արտահանում անել չկարողացող տնտեսվարողներին
11:3018.06.26 -
Միջազգային
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 մլրդ եվրո․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
11:0018.06.26 -
Քաղաքական
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը․ սա հարձակում է ժողովրդավարության դեմ․ Էլինար Վարդանյան
10:4718.06.26 -
Մամուլի տեսություն
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
09:4618.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
09:1518.06.26 -
Հասարակական
Երջանկություն բերող նոր ծրագրեր՝ ARGO Realty-ի նոր և ավելի մեծ գրասենյակում
09:0018.06.26 -
Հասարակական
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
00:0518.06.26 -
Հասարակական
Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
23:1717.06.26 -
Քաղաքական
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
22:5617.06.26 -
Հասարակական
Եվրոպայի հրատապ օգնությունը Հայաստանում սոցիալական բունտը կանխելու համա՞ր է. հայկական «ծանր» բերքը
22:5117.06.26 -
Հասարակական
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
22:4317.06.26 -
Իրավական
Դատեք՝ ըստ ճշմարտության. Միքայել սրբազանի վերջին ելույթը՝ վերաքննիչ դատարանում
22:1717.06.26 -
Իրավական
«Հայասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանին ևս զրկեցին անձեռնմխելությունից
21:4917.06.26 -
Իրավական
Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում կսկսվի. 22 տարվա մի գործարք են հիշել իրավապահները
21:2617.06.26 -
Հասարակական
ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ
21:0117.06.26 -
Հասարակական
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը
20:3617.06.26 -
Հասարակական
Ազգի ճակատագիր են որոշում՝ գողանալով. ԿԸՀ-ի մոտ շարունակում է հացադուլը հայտնի բռնցքամարտիկը
20:1517.06.26 -
Հասարակական
Թաթիկին կպա, հետո շունչս պահած՝ իջա, հանեցի. ինչպե՞ս են գետից հանել 7-ամյա աղջկա մարմինը
19:5617.06.26 -
Հասարակական
Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
19:4817.06.26 -
Իրավական
Իրավաբանության կործանման նոր նշաձող է սահմանում ԿԸՀ-ն. ձերբակալվել է Դավիթ Ղազինյանը
19:1217.06.26 -
Հասարակական
Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին
19:0317.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ջախջախելու սպառնալիքներ է հնչեցնում Փաշինյանը՝ ԿԸՀ աղմկոտ որոշումների ֆոնին
18:3017.06.26 -
Միջազգային
Ռուսաստանին ավելի խիստ պատժելու որոշում են կայացրել G7-ի երկրները. ստորագրել է նաև Թրամփը
18:0617.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան
18:0017.06.26 -
Քաղաքական
1 տարի առաջ այս օրը ասված խոսքից հետո մենք արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին
17:2117.06.26 -
Աշխարհ
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին
17:0917.06.26 -
Իրավական
Ուղիղ I ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
15:4917.06.26 -
Զինված ուժեր
Պաշտոնապես մեկնարկել է հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
15:4317.06.26 -
Հասարակական
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:1817.06.26 -
Հասարակական
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով
15:0917.06.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
14:3417.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
14:1517.06.26 -
Հասարակական
Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
13:5617.06.26 -
Հասարակական
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Տեսանյութ)
13:3717.06.26 -
Հասարակական
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
13:0817.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 7-ամյա աղջնակի մարմինը գտել են. նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են
12:5617.06.26
Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը
Yerevan.today-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Գանք սկզբից․
Հունիսի 14-ին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նա եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Գրասենյակը, լավ իմանալով այս իշխանության գործելաոճը, ընդգծել էր․ «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։
Նույն օրվա ավարտին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտնեց, որ նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է։ «Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Հայաստանի քննչական մարմինները մամուլին հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի սահմանային ելքը իրենց կառույցներում քննվող որևէ վարույթի շրջանակներում չի սահմանափակվել։ Ստացվում է՝ դա արվել է կոնկրետ մեկի ապօրինի հրահանգով։
Երկու օր անց՝ հունիսի 16-ին, պարզվում է, որ դատախազությունը քրեական մեղադրանք է ներկայացրել երկրորդ նախագահին։ Լավ, իսկ ինչի՞ մասին է խոսքը։
Եվ այսպես, ՀՀ 2-րդ նախագահին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ, այն բանի համար, իբր «2004թ․ լինելով Հանրապետության նախագահ, ունենալով շահադիտական դրդումներ, պետական գույքը ցածր գնով իր որդուն օտարելու համար, հանձնարարել է Կառավարության անդամներին ընդունելու մի որոշում, որով ուսումնական հաստատություն հանդիսացող «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճյուղի 7/1 հասցեում գտնվող 29,033 քառ․ մետր հողատարածքը և դրա վրա առկա 1705քմ շինությունը օտարվել է «Կինետիկ» ՍՊԸ ընկերությանը մոտ 12մլն․ դրամով, այն դեպքում, երբ այդ գույքը 2006 թվականին գնահատվել է 1.1 մլրդ դրամ»։ Ընդ որում, պնդում են, որ այդ գույքը օտարման ենթակա չէր, քանի որ պատկանել է ուսումնական հաստատությանը, իսկ Կրթության մասին օրենքը նախատեսում էր, որ ուսումնական հաստատության գույքը օտարելիս պետք է օգտագործվի բացառապես ուսումնական նպատակներով»։
Նաև, նշում են, որ այնուհետև «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնեմասը ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ՍՊ ընկերությունը և դրանով էլ, իբրև, հիմնավորում են փողերի լվացումը` առ այն որ, վերջ ի վերջո, էժան գնով ձեռք բերված գույքը փաստացի անցել է Ռ. Քոչարյանին փոխկապակցված ընկերությանը։
Ըստ մեղադրանքի, արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ, քանի որ կոպիտ կերպով խախտվել է գույքի մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորությունը, կոռուպցիոն սխեմայով պետական սեփականության ֆոնդից 12մլն դրամով հանվել է 192մլն կադաստրային արժեքով և 1․1 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք, իսկ մարզադպրոցն էլ զրկվել է իր գույքը ուսումնական նպատակներով տնօրինելու իր իրավունքից։
Լավ, իսկ ո՞րն է նախագահ Քոչարյանի մասնակցությունը այստեղ․ այն, որ նա իր ստորագրությամբ վավերացրել է Կառավարության որոշումը, և որ գույքի մի մասը, վերջ ի վերջո, անցել է նրա որդուն պատկանող ընկերությանը։
Սա հենց մեղադրանքի ամբողջ զավեշտն է։ Այսպես,
1995թ․ խմբագրության Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը»: Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը»։ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից»:
Չկա որևէ իրավական ակտ, որը Հանրապետության Նախագահին լիազորում էր, այսպես ասած, վետո դնել Կառավարության որոշումների վրա, չվավերացներ դրանք, կամ վավերացումից առաջ ստուգեր այդ որոշումների իրավաչափությունը։ Հայտնի չի որևէ դեպք (1995 թ. խմբագրությամբ Սահմանադրության ընթացքում, այսինքն` մինչև 2005 թվականը) երբ Հանրապետության Նախագահը չվավերացներ Կառավարության որևէ որոշում, որը Վարչապետը ստորագրել էր: Ավելին՝ պետական գույքի կառավարման լիազորությունը պատկանում է Կառավարությանը․ հետևաբար՝ այս առումով Հանրապետության նախագահը իրավասու չէր միջամտելու Կառավարության գործունեությանը։
Կառավարության (այսինքն՝ կոլեգիալ մարմնի՝ Վարչապետի և նախարարների) ընդունած որոշումները վավերացնելով՝ այդ որոշումների հետևանքների մասով Հանրապետության նախագահը որևէ պատասխանատվություն չի կարող կրել։
Այսինքն՝ հանցագործության մասին պնդումներն առարկայազուրկ են, իսկ Կառավարության որոշում վավերացնել գործողությունն ամբողջությամբ տեղավորվում է Հանրապետության Նախագահին տրված անձեռնմխելիության շրջանակներում, այսինքն՝ իրավապահ մարմիններն իրավասու չեն քննության առարկա դարձնել այդ գործողությունն ինքնուրույն:
Թեև նախագահ Քոչարյանի նկատմամբ նման քրգործ հարուցելն ինքնին զավեշտ է, բայց այդ քրգործն անտրամաբանական է, եթե անգամ նախագահ Քոչարյանի անունը չշրջանառվեր։ Կառավարության ընդունած որոշումը ոչ իրավաչափ համարելու հիմքերը ևս բացակայում են։ Ինչո՞ւ։
- «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը «Կրթության մասին» օրենքի կարգավորումների համատեքստում չի համարվում ուսումնական հաստատություն։ Ավելին, այդ ՊՈԱԿ-ի հիմնադրման որոշման մեջ ևս նշված է, որ դրա գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային գործունեության իրականացումն է։ Հետևաբար՝ Կրթության մասին օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանափակումը տվյալ դեպքում չէր գործում։
- Եթե նույնիսկ այդ ՊՈԱԿ-ը լիներ ուսումնական հաստատություն, ապա օտարվել է ոչ թե ՊՈԱԿ-ին պատկանող գույք, այլ պետական սեփականումթյուն հանդիսացող գույք, որն անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին (հետ էր վերցվել և օտարվել)։
- ԵՎ վերջապես, Կառավարության որոշմամբ նշված էր, որ այդ գույքը ձեռք բերողը պետ է պահպանի մարզադպրոցի գործունեության պրոֆիլը, այսինքն՝ գույքը պիտի շարունակվեր օգտագործվել այն նույն նպատակներով, ինչ նպատակներով որ անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին։
Դատախազության պատճառաբանությունն առ այն, որ պետական գույքը ուղղակի վաճառքով այլ անձի հանձնելը խաթարել է մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորությունը, ևս անհիմն է, քանի որ ՀՀ կառավարության 2003թ․ հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշմամբ (որով սահմանվում էր պետ․ գույքի օտարման կարգն ու եղանակները), նախատեսված էր, որ պետ․ գույքի օտարումն իրականացվում է աճուրդով, մրցույթով կամ ուղղակի վաճառքի ձևով` սույն կարգի համաձայն ընդունված որոշման հիման վրա:
Այսինքն, 2004թ․ պետ․ գույքի օտարում ուղղակի վաճառքի ձևով նախատեսված է եղել (հիմա ևս նման հնարավորություն կա) ՀՀ օրենսդրությամբ, ուստի այն որևէ կերպ չի կարող դիտվել որպես ապօրինի գործողություն։
Ինչ վերաբերվում է վաճառքի գնին, ապա
- Գույքի օտարման մասին կառավարության որոշմամբ և այդ որոշման նախագծի հիմնավորումներից ակնհայտ է, որ նախ վաճառվել է ոչ թե հողատարածքը (այն տրվել է վարձակալությամբ), այլ երրորդ աստիճանի վթարային համարվող շինություններ (ի դեպ, շինության վթարային լինելու եզրակացության մասով Դատախազությունը որևէ առարկություն չի ներկայացրել), ուստի բնական է, որ գույքի գնահատված արժեքը պիտի ցածր լիներ դրա կադաստրային արժեքից։
- Վարձակալությամբ հանձնված հողամասը որպես սեփականություն անցել է ձեռք բերող ընկերությանը 2005թ․ ընդունված Հողային օրենսգրքի հիման վրա (պայմանով, որ Կազմակերպությունը այդ գույքը օտարելիս պարտավոր է լինելու վճարել դրա կադաստրային արժեքը)։ Ենթադրվում է (և դատախազությունը իր որոշումներում հաստատում է), որ կադաստրային արժեքը՝ 444,489,528 ՀՀԴ չափով վճարվել է մասնավորեցման ժամանակ՝ 2021 թվականին (ընդ որում հողի մի մասը շարունակում է մնալ վարձակալած):
- Կառավարության որոշմամբ նախատեսված էր, որ գույք ձեռք բերողը պիտի 800․000 դոլարին համարժեք դրամի ներդրում կատարեր 1-ին տարում՝ 200 000, երկրորդում՝ 300 000, երրորդում՝ 300 000, հետևաբար գույքի արժեքը 2006 թվականի հուլիսի դրությամբ՝ հաշվի առնելով շինությունների վերակառուցված լինելը, և վարձակալած հողի նկատմամբ Հողային օրենսգրքի հիման վրա սեփականության իրավունք ձեռք բերելը, կարող էր գնահատվել 1,1 մլրդ։
Ինչ վերաբերում է գույքի ձեռք բերման մասով Սեդրակ Քոչարյանի առնչությանը։ Նախ պետք է նշել, որ գույքը ձեռք բերող ընկերության հիմնադիրը հանդիսացել է Թենիսի ֆեդերացիայի Նախագահ Հարություն Փամբուկյանը, որ ցանկանալով երկրորդ կյանք տալ թենիսի մարզադպրոցին, դիմել է Կառավարությանը համապատասխան ներդրումային ծրագրով (այդ փաստը մատնանշված է նաև Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ), իսկ Կառավարությունն էլ, գնահատելով որ այդ պահին դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, հավանություն է տվել ներդրումային ծրագրին, որն, ի դեպ կյանքի է կոչվել, և ներկայում ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող թենիսի մարզադպրոց։
Ինչ վերաբերվում է Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերության կողմից 2009 թ․ «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնեմասի ձեռքբերմանը, ապա այն պայմանավորված է եղել նրանով, որ Մարզադպրոցը 2008 թվականի ճգնաժամից հետո ունեցել է ֆինանսական խնդիրներ, և փնտրել է համապատասխան ներդրողներ։ Որպես նման ներդրող հանդես է եկել Ս. Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ընկերությունը (ընդ որում՝ Հարություն Փամբուկյանը և Սեդրակ Քոչարյանը նաև մինչև այդ միմյանց ճանաչել են), որն ի դեպ բանկային փոխանցման միջոցով ձեռք է բերել բաժնետոմսերը բավականին տպավորիչ արժեքով՝ 1 մլրդ դրամ գումարով։
Փաստորեն, դրանով իսկ ևս հերքվում է Դատախազության այն վարկածը որ ի սկզբանե գույքի այս օտարման դրդապատճառն այն էր, որ Հանրապետության Նախագահի որդուն չնչին գումարի դիմաց անցնի բարձր շուկայական արժեք ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույք։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Դատախազությունը, առանց ուսումնասիրելու ՊՈԱԿ-ի՝ ուսումնական հաստատություն լինել-չլինելու հանգամանքները (Կրթության մասին օրենքի իմաստով), օտարվող գույքը վերջինիս սեփականությունը լինել-չլինելու հանգամանքները, նույնիսկ ենթադրության մակարդակում չունենալով տեղեկատվություն՝ ինչ գործողությամբ է Հանրապետության Նախագահը չարաշահել իր լիազորությունները, և միմիայն ունենալով տեղեկատվություն, որ այդ գույքը ձեռք բերող ընկերության բաժնետոմսերի մի մասը այն ձեռք բերելուց 5 տարի անձ ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերությունը (այն էլ զգալի գումար վճարելով), շտապում է մեղադրանք առաջադրել Ռ. Քոչարյանին, որն որևէ լիազորություն գույքի օտարման մասով չուներ։ Ավելին, մեղադրանքն էլ առաջադրվել է քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, որոնց վաղեմության ժամկետը լրացած է։
Շեշտենք․ եթե մենք՝ որպես լրատվական-վերլուծական կայք, հանրամատչելի աղբյուրներից կարողանում ենք այս ամենը վեր հանել, իրավապահները, վստահաբար, պարտավոր էին դա անել՝ մինչև քրեական հետապնդում հարուցելը:
Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանին տասնյակ տարիներ մեղադրել են աշխարհի բոլոր մեքերի մեջ, բայց գործնական փուլում կա՛մ մեղադրանք են հարուցում հակասահմանադրական հոդվածով կամ էլ՝ հազիվ կարողանում են գտնել 22 տարի առաջվա կառավարության որոշում և մեղադրում են այն վավերացնելու մեջ։ Դա էլ այն դեպքում, երբ 22 տարի առաջվա նախագահը, համաձայն Սահմանադրության, կառավարության որոշումները չվավերացնելու իրավասություն չուներ»։
-
15:05
19.06.26
Իրավապահները թմրաշրջանառnւթյան դեպքեր են բացահայտել
Կարդալ ավելին
-
13:43
19.06.26
ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ
Կարդալ ավելին
-
13:19
19.06.26
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Կարդալ ավելին
-
12:58
19.06.26
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Կարդալ ավելին