Լրահոս
Միջազգային
23:48
18.06.26
203

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ դեռ ավարտված չէ․ Մակրոն

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ դեռ ավարտված չէ, չնայած ամերիկյան և իրանական նախագահների կողմից հուշագրի ստորագրմանը։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Ես չեմ կարծում, թե կարելի է ասել, որ այս հակամարտությունը վերջնականապես կարգավորված է», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ գնահատել իրանական հակամարտության նախնական արդյունքները։

Նա ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի նախագահների կողմից կարգավորման մասին հուշագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, հաջողվել է համաձայնեցնել «ինքնաբուխ», և դա տեղի է ունեցել «Յոթնյակի խմբի» (G7) գագաթնաժողովի վերջին ժամերին։ «Այս համաձայնագիրը նշանակում է հրադադար, որը վերաբերում է նաև Լիբանանին, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնում, - նշել է Մակրոնը։ - 60 օր անց մեզ մնում է որոշել, թե ինչ քայլեր ձեռնարկել միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների վերաբերյալ, և արդյոք Իրանն իսկապես դարձել է ավելի քիչ վտանգավոր, քան նախկինում»։

Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Իսրայելական կողմը հուշագրի շուրջ բանակցություններին չի մասնակցել։