Լրահոս
Հայաստան
15:35
20.06.26
644

Շուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համար

Img default alt hy

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ իշխանությունները որոշել են այս տարի ճոխ նշել վարդավառը: 

Այդ նպատակի համար Երևանի քաղաքապետարանը 199 մլն 500 հազար դրամ է հատկացրել արդեն: 

Միջոցառումը անցկացվելու է հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում: Նախատեսված են բացման և փակման հանդիսավոր արարողություններ, վազքի մարաթոն,  համերգային ծրագիր և այլն: 

Միջոցառումը կազմակերպելու է այս իշխանությունների հետ միլիարդների պայմանագրեր կնքած «Բեգրաունդ փրոդաքշնը», որը Նիկոլ Փաշինյանի «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման կազմակերպիչն է: