Լրահոս
Քաղաքական
22:44
19.06.26
51

Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

 

«Փորձենք Ռուսաստանի աչքով նայել այս իրավիճակին:

Հիմա կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ: Եվ ես չեմ ընդունում բառը՝ ռուսամետ, ոչ ռուսամետ, արևմտամետ: Հայաստանի շահերից է բխում, պետական շահերի, հայ ժողովրդի շահերից է բխում ունենալ լավ հարաբերություններ:

Համենայն դեպս, քանի անգամ ասել ենք, որ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների արանքում չհայտնվելը, դա իսկապես բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:

Հիմա կան քաղաքական ուժեր, որոնք ասում էին՝ պետք է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Եվ հենց այդ քաղաքական ուժերի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնաճնշումներ:

Հիմա Ռուսաստանում գտնվող, օրինակ, պետական գործիչը կամ ղեկավարը կամ որևէ այլ մեկը, կամ Ռուսաստանի քաղաքացին, որը հետաքրքրվում է քաղաքականությամբ, տեսնում է ինքը հետևյալ պատկերը, որ հայ ժողովրդին հնարավորություն չեն տալիս ընտրության ճանապարհով ընտրել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու»,-  այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։