Լրահոս
Հասարակական
20:15
20.06.26
70

Երևանում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Գեորգի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։