Լրահոս
Հասարակական
13:42
22.06.26
482

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել

Img default alt hy

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել, հաղորդում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով  Flightradar-ի տվյալները։

Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։

SHOT-ի տվյալներով՝ Boeing 737-800 ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն գտնվել է Դաղստանի երկնքում։