Լրահոս
Հասարակական
12:18
22.06.26
157

Որքան գումար է հատկացվել Կիևյան կամրջի նորոգման համար

Img default alt hy

Երևանի Կիևյան կամուրջն այս օրերին փակ է վերանորոգման նպատակով: «News.5tv.am»-ը տեղեկացավ, որ կամուրջի վերանորոգման աշխատանքները իրականացնելու է «Պրետոր» ՍՊԸ-ն: 

Այս ընկերությունն արդեն իսկ մի քանի կամրջի վերանորոգման աշխատանքներ է կատարել, օրինակ՝ Աերացիայի կամուրջը, Զարթոնքի կամուրջ և այլն: 

Կիևյան կամուրջի վերանորոգման համար Երևանի քաղաքապետարանը ընկերությանը գրեթե կես միլիարդ՝ ավելի կոնկրետ 456 մլն դրամ է փոխանցել: Այդ գումարով ընկերությունը պետք է կատարի հետևյալ աշխատանքները՝ կամրջի մոտեցումների երթևեկելի մասում քանդման աշխատանքներ, կամրջի երթևեկելի մասի վերանորոգում, կամրջի մոտեցումների երթևեկելի մասի վերանորգում, կամարային թռիչքային կառուցվածքի արտաքին մակերեսի վերանորոգում և այլն: 

Ընկերությունը պարտավորվում է վերանորոգումն ավարտել 210 օրվա ընթացքում: