Լրահոս
Հասարակական
16:36
24.06.26
566

Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Img default alt hy

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։

Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար լրատվամիջոցը դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից խուսափել են որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով դիմել հենց Ռոտենբերգին։

Նատալյա Ռոտենբերգի ու Տիգրան Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2020 թվականի մարտին։